
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 27-ի գիշերը Թեհրանից ոչ հեռու գտնվող Ալբորզի նահանգում:
«Այդ երկրաշարժի հետեւանքով 75 տուժածներից 53-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում»,-հայտնել է Ալբորզի նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը, նշելով, որ 22 մարդ գտնվում են բուժհաստատություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: