«Աղքատ ու հարուստ» կին պատգամավորները․ ով է ամենահարուստը…
Primenews.am-ը գրում է․
 
Օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների հին ու նոր ներկայացուցիչները Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում պաշտոնը ստանձնելու կամ արդեն նախորդ տարին ամփոփող հայտարարագրերը։
 
 
Մենք պարբերաբար անդրադառնում ենք գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Այս անգամ ուսումնասիրել ենք օրենսդիրի կին կարկառուններին։
 
Նաիրա Զոհրաբյան
 
 
 
 
Այսպես՝ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին ներկայացրել է 2017-ի տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ պատգամավորը հանձնած կամ վերադարձած փոխառություններ որպես հայտարարագրել է 54 հազար 830 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին կազմել է 57 հազար 186.60 ԱՄՆ դոլար։
 
Եվս 14 հազար ԱՄՆ դոլար է հայտարարագրել, որը հարկային տարվա ավարտին մնացել է անփոփոխ։ Զոհրաբյանի եկամուտները հարկային տարում կազմել են 12մլն 280 հազար 250 ՀՀ դրամ՝ աշխատանքի վարձատրությունից։
 
 
 
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2017-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 15-ին։
 
 
Ըստ այդմ՝ ՀՀԿ-ական պատգամավորը միայն հայտարարագրել է աշխատանքի վարձատրությունից ստացած տարեկան եկամուտը, որը կազմել է 7մլն 104 հազար 740 ՀՀ դրամ։
 
 
Արփինե Հովհաննիսյան

 
 
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2017-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է փետրվարի 15-ին։
 
 
Պատգամավորը հարկային տարում ձեռք է բերել 20 մլն դրամ արժողությամբ MINI COOPER COUNTRYMAN մեքենա, ինչպես նաև ունեցած TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենան վաճառել է 10 մլն դրամով։
«Աղքատ ու հարուստ» կին պատգամավորները․ ով է ամենահարուստը…
 
 
Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 2մլն դրամ։ Պատգամավորի եկամուտները կազմել են շուրջ 32մլն 441 հազար 69 դրամ։
 
Լենա Նազարյան
 
 
 
 
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը 2017-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է մարտի 30-ին։
 
 
Ըստ այդմ՝ հարկային տարում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում՝ 27 մլն 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ։
 
 
Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1մլն ՀՀ դրամ։ Իսկ եկամուտները հարկային տարում՝ շուրջ 28մլն 192 հազար ՀՀ դրամ, որը գոյացել է ստացված փոխառություններից ու աշխատանքի վարձատրությունից: