ԽՈՅԵՐ
 
Որքան քիչ վճռական լինեն ձեր քայլերը, այնքան հավանականությունը քիչ է, որ հաջողության կհասնեք սիրելիի հետ համաձայնության գալու հարցում: Թվում է՝ ամեն ինչ պարզ է: Բայց ոչ, այս խորհուրդն իրականացնելու համար պետք է ինքներդ ձեր ու ձեր բարդույթների դեմ պայքարեք:
 
ՑԼԵՐ
 
Այսօր սիրելի էակի համար կարեւոր չի լինի, որ դուք աշխատանքի վայրում, ուսման մեջ կամ հասարակական կյանքում խնդիրներ ունեք: Նա հավատալու է, որ ձեր վատ տրամադրության պատճառը հենց ինքն է, ինչի պատճառով ինքն իրեն տանջելու է: Փորձեք հանգստացնել նրան:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ձեզ համար գոյություն կունենա երկու տեսակետ՝ ձերը եւ սխալը: Եվ դուք բնականաբար, սիրելի էակին համոզելու եք, որ ձեր կարծիքն ամենաճիշտն է: Սակայն նրա կարծիքը նույնպես պետք է լսել, քանի որ ձեր սիրելին պակաս խելացի չէ:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Սեպտեմբերի 15-ին ստիպված եք լինելու վերհիշել, թե ինչով են տարբերվում սերն ու ընկերությունը եւ ինչու չի կարելի մեկը մյուսի հետ շփոթել: Կամ կարելի է՝ կախված, թե ում մասին է խոսքը: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ճիշտ ու խելամիտ որոշումներ կայացնել, իսկ դրանից հետո չերկմտել:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Սիրելիի հետ լուրջ խոսակցությունների համար հարմար ժամանակահատված է երեկոն: Ժամը 9-11-ը ձեզ կհաջողվի սիրելի անձնավորությանը ասել այն, ինչ կուտակվել է հոգու խորքում: Իսկ նա էլ լիովին կհասկանա ձեզ: Փորձեք չկորցնել այդ կարեւոր պահը:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Կույսերի համար երկար ու դժվար օր է սպասվում: Նրանք ստիպված են լինելու ընտանիքի անդամներին համոզել, որ իրավացի են: Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար փորձեք նրանց հետ քիչ առնչվել այսօր: Այդպես օրը ավելի հանդարտ կանցնի:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր սիրելի էակի համար դժվար կլինի համոզել, որ դուք իրեն շատ լավ եք վերաբերում: Կշեռքների սիրելիիները վիրավորված ու տխուր են զգալու իրենց: Ձեր խնդիրն է՝ սիրելի էակին որքան հնարավոր է արագ ազատել նման մտքերից:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Սեպտեմբերի 15-ին Կարիճները պետք է ուշադրություն դարձնեն հակառակ սեռի ներկայացուցչին, որը կժպտա իրենց: Միգուցե նրան հանդիպեք տրանսպորտի մեջ կամ փողոցում, իսկ միգուցե դուք նրան ամեն օր էլ տեսնում եք: Մտածեք, կարելի է մտերմանալ նրա հետ:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր անձնական կյանքում ձեր գլխավոր աջակիցը կլինի բջջային հեռախոսը: Հենց դա ձեզ կհայտնի կարեւոր նորությունները ձեր սիրելի էակի մասին: Ընդ որում, տեղեկության աղբյուրը հնարավոր է ձեր սիրելին չլինի:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր սիրելի էակի համար տոն կազմակերպեք: Նրա համար ինչ-որ հաճելի անակնկալ մատուցեք կամ կատարեք վաղուց տված ձեր խոստումը կամ պարզպաես ավելի բարեհամբույր ու քնքուշ եղեք: Կարեւորը, որ նա հաճելի փոփոխություն նկատի:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Սեպտեմբերի 15-ին Ջրհոսները կխոստովանեն այն, ինչ վաղուց նրանց դուր չէր գալիս սիրելի էակի բնավորության հարցում: Այսօր նրանց կհաջողվի փոխել սիրելիին՝ ստիպելով նրան կյանքին նայել այլ տեսանկյունից:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր ստիպված կլինեք կարեւոր որոշումներ կայացնել անձնական կյանքում: Լուրջ զրույց է սպասվում նրա հետ, ով ձեր անձնական կյանքում փորձում է իր տեղը գրավել: Հաշվի առնելով նրա բոլոր առավելությունները եւ թերությունները՝ առաջարկելու եք հարաբերությունները տեղափոխել մեկ այլ մակարդակ: