Լիլիթ Հովհաննիսյանն այն հայ երգչուհիներից է, ում նոր տեսահոլովակներին ու ստեղծագործություններին սպասում են հազարավոր երկրպագուները: Սովորականից ավելի երկար տեւած դադարից հետո Լիլիթը Instagram-յան էջում ներկայացրել է իր նոր տեսահոլովակի անոնսը: Երեւում է՝ այն գունագեղ ու կրքոտ է լինելու: Տեսահոլավակը ամառային տրամադրություն է պարունակում: Նոր տեսահոլովակի համար երգչուհին անգամ շիկահեր է դարձել.