Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.
 
«Թեկնածուների արտաքինի մասին: Առանձնապես՝ կին թեկնածուների: Տպավորություն է, թե դուրս են եկել սեփական զգեստապահարանը ցուցադրելու, կամ իրար հետ մրցելու: Իրենց քարոզարշավների ամենաթույլ տեղը. բովանդակություն չկա, թեեւ կան ճռճռան բառեր՝ համեմված ազգայնական-հայրենասիրական ծեքծեքուն ելեւէջներով, տղամարդ կին /անտանելի է հայկական էս բնորոշումը/ երեւույթի ապացուցողական բառամթերքով եւ տոնայնությամբ, գործնական-իրական կյանքից կտրված տեսական գիտելիքների ցուցադրմամբ: Եվ այս ֆոնին գիտե՞ք որն է Հայկ Մարությանի հաղթաթուղթը: Նա բնական է, հագնում է պարզ, առօրեական/կգրեի՝ առօրԷական/, խոսում է ավելի պարզ՝ ինչպես ընկերը ընկերոջ հետ եւ ժպտում է բնական:
 
 Հ.Գ. Թեեւ ի սկզբանե Հայկն է եղել իմ թեկնածուն, բայց որպես կին ցավում եմ, որ մեր կանայք քաղաքականությունը շփոթում են թատրոնի, նորաձեւության պոդիումի կամ էլ սուրճի սեղանի շուրջ զրույցի հետ: Աշխարհում լիքը կին քաղգործիչներ կան, գոնե ուսումնասիրեք նրանց փորձը: Եվ էս ամենին հակադրեմ ՔՊ-ից Լենա Նազարյանի կերպարը. հարգելի է»