ԽՈՅԵՐ
 
Այսօր Խոյերը վերջապես իրենց օրինակի վրա կզգան, թե ինչ է նշանակում «սեր առաջին հայացքից»։ Իրավիճակը խոստանում է, որ Խոյերը կհանդիպեն չափազնց գրավիչ եւ հմայիչ մեկին, ընդ որում՝ դա տեղի կունենա միանգամայն անսպասելի կերպով:
 
ՑԼԵՐ
 
Հումորի զգացումը հիանալի երեւույթ է, սակայն այսօր լավ կլինի, եթե Ցլերը նման փորձերով չզբաղվեն: Սիրելիները կարող են սխալ ընկալել նրանց հումորը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ցլերի այսօրվա կատակները միայն լավագույն դեպքում իրոնիայի նման կլինեն: 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր հնարավոր է, որ Երկվորյակների համար անսպասելի եղանակով ծառայողական սիրավեպը հաճելի շարունակություն ունենա: Այնպես որ, աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին իրենց օրացույցում ռոմանտիկ ժամադրության համար տեղ հատկացնել:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր Խեցգետինների անձնական կյանքում տիրող իրավիճակը կարող է նրանց բախել անցյալի հետ: Հնարավոր է, որ Խեցգետինները հանդիպեն նրանց, ում հետ նրանք քնքուշ զգացմունքներով կապված կլինեն կամ ստիպված լինեն հիշել իրենց սիրային սխալների մասին՝ դրանց կրկնությունից խուսափելու համար: 
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Օրը տրամադրում է Առյուծներին համարձակ փորձերի սիրո ոլորտում։ Սա Առյուծների համար հիանալի առիթ է ոչ միայն փոխանակել սիրելիների հետ իրենց անձնական երազանքները, այլ նաեւ իրականացնելու:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր Կույսերը ինքնաբավ կլինեն. նրանք կարող են լիարժեք վայելել կյանքը՝ բազմոցին գիրքը ձեռքին տեղավորվելով: Սակայն աստղերը հուշում են, որ արժե տանից դուրս գալ:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր կշեռքները հակված կլինեն չմտածված խոսքերի եւ որոշումների: Սիրելիների հետ հարաբերություններում այսպիսի մարտական հատկանիշները կարող են վնասել նրանց: 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ դժվարությամբ կտրվի այն, ինչ երեկ այդքան հեշտությամբ էր տրվել: Սա, իհարկե, կառաջացնի սիրելիի դժգոհությունը:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Այնպես որ, արեք այն, ինչը համոզված եք որ կստացվի` ելնելով փորձից:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր դուք կարթնանաք այն մտքով, որ ձեր կյանքում պետք է ինչ-որ բան փոխեք, սական դուք դեռ չեք որոշել, թե հատկապես ինչ: Աստղերը հուշում են խորհուրդ հարցնել ձեր սիրելիից:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր սերը ձեզ համար առաջնային չի լինի, եւ ձեր սիրելին պետք է համակերպվի դրա հետ, քանի որ ոչինչ փոխել չի կարողանա:
 
Աղբյուրը՝ Junona.org