Ինքնավնասման փորձ Երեւանում. ԱՄՆ քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել
 
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 20:41 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր:
 
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
 
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին և նրա ընկերոջը՝ 1978 թ. ծնված Է. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
 
Քաղաքացիներ Ա. Ա.-ն և Է. Գ.-ն տեղափոխվել են ոստիկանության բաժին:
 
 
Աղբյուրը՝ NEWS.am