Կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզում կատարած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
 
 
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում կատարած 49-ամյա Արմենակ Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
 
«Մեկ անգամ վիրահատել ենք, վիրակապումներ էինք արել, 6 օր պայքարել ենք, սակայն չհաջողվեց փրկել նրա կյանքը, քանի որ այրվածքները շատ էին: Շնչուղիների մոտ 70 տոկոսն այրված էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
 
Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: