Երեկ` սեպտեմբերի 15-ին, ամենասեքսուալ եւ ոճային հայ երգչուհիներից մեկը` Իջինը, նշում էր ծննդյան 29-ամյակը: Ռուսաստանաբնակ գեղեցկուհին առաջին անգամ տարեդարձը տոնեց հայրենիքում` երեւանյան ժամանցի վայրերից մեկում:
 
Իջինի հյուրերը միայն մտերիմ մարդիկ էին` ընտանիքի անդամները, հարազատներն ու մտերիմ ընկերները: Ջերմ մթնոլորտ, հաճելի զրույց, անկեղծություն, ուրախության արցունքներ, խելահեղ պարեր ու երգեր` նրա ծննդյան տարեդարձն այլ կերպ լինել չէր կարող, դե իսկ ընկերների կենացներն էլ փաստում էին այն, որ Իջինին սիրում են ոչ միայն գեղեցկության ու տաղանդի, այլեւ մարդկային հատկանիշների` բարության, ընկերասիրության ու անմիջականության համար: Իսկ մաղթանքներից առաջնայինը արժանի կյանքի ուղեկցին գտնելն էր:)
 

 
 
NEWS.am STYLE-ը եւս ներկա էր երգչուհու կազմակերպած խնջույքին, ու նրա հետ մի լավ ուրախանալուց ու պարելուց բացի` մենք հասցրել ենք ֆիքսել նաեւ երգչուհու ծննդյան օրվա հետաքրքիր դրվագներից մի քանիսը:
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 

 
 

 
 
 
Սյունե Առաքելյան