Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մայրանյանը իր վարած Mercedes մակնիշի 49 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված, բախվել ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մի քանի ծառ արմատախիլ են եղել, իսկ վարորդ Տ. Մայրանյանն ու նրա ուղևորներ՝ համաքաղաքացի, 35-ամյա Վլադիսլավ Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչ, 39-ամյա Գենադի Լալայանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ «Մուրացան» հոսպիտալ։ 
 
Վիրավորներից Գ. Լալայանը ծառայում է Արցախի Հանրապետության Ռազմական Ոստիկանությունում։