Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալ Արմեն-Տեր Սահակյանը պահանջում է դատել Քոչարյանին
 
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, որը կալանավայրում անցկացրել է 22 տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ներում է խնդրել:
 
ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հոր մոտ արդարադատության բացահայտման հույս է արթնացել:
 
«Հարգարժան պարոն Վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը: Հայաստանում երկար տարիներ օրենքները չէին գործում, այլ ստորադասվել են մաֆիայի կանոններին: Տիրում էին ավազակապետության կանոններ: Անձամբ ես կորցրել էի հավատս արդարության նկատմամբ: Աբգար Տեր-Սահակյանը մեզ փոխանցեց հոր նամակը ուղղված Նիկոլ Փաշինյանին:
 
«Հարգարժան պարոն Վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը: Հայաստանում երկար տարիներ օրենքները չէին գործում, այլ ստորադասվել են մաֆիայի կանոններին: Տիրում էին ավազակապետության կանոններ: Անձամբ ես կորցրել էի հավատս արդարության նկատմամբ:
 
Մահապատիժը մեր երկրում արգելված է, բայց զուտ ձևական: Այն շարունակում է իրականացվել բայց դանդաղ տեմպերով: Ցմահ դատապարտյալները՝ անհույս, սպասում էին մահվան: Պարոն Վարչապետ, Ձեր Թավշյա հեղափոխությունից հետո մենք հույսով ու հավատով ենք լցվել դեպի ձեր անձը, որ երկրում վերջապես արդարություն կհաստատվի: Ինձ դատապարտել են մահապատժի քննիչների ուզած ցուցմունքը չտալու համար: 22 տարի բանտում անցկացնելուց հետո ես մեծ հույսով Ձեզանից ներում եմ խնդրում: Հուսով եմ, որ չեք մերժի իմ ներման խնդրագիրը և չեք թողի, որ բանտում մահանամ, ինչպես մեր ընկերներից շատերը: Իմ ընտանիքի բոլոր անդամները սրտատրոփ սպասում են Ձեր որոշմանը: Հարգանքով՝ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյան»:
 
Արգամ Տեր-Սահակյանը հայտնեց նաև, որ հանրային հարցում են իրականացրել և 1 500 քաղաքացիներ ստորագրություն են տվել հավաստելով, որ Արմեն Տեր-Սահակյանն այլևս վտանգավոր չէ հանրության համար:
 
«Հայրս նշում է, որ իր գործի մեծ մասը շինծու է: Նա նշում է, որ «բանդա» բառը եղել է Ռոբերտ Քոչարյանի լոզունգը և ինքը երբեք էլ բանդայի պարագլուխ չի եղել: Պետք է նշել, որ բանդիտիզմի համար նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Փաստը այն է, որ հայրս ցմահ դատապարտյալ է ու արդեն 22 տարի անազատության մեջ է: Քոչարյանը իրավունք չուներ ինքնագլուխ, գրչի մեկ հարվածով 42 դատապարտյալին դատապարտելու դանդաղ մահվան:Քոչարյանին պետք է դատապարտեն նաև այս հանցանքի համար: Նա պաշտոնի չարաշահման շնորհիվ այս պարագայում ևս խախտել է Սահմանադրությունը»,- նշեց Աբգար Տեր Սահակյանը:
 
Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի անդամները նույնպես դիմել են ՀՀ վարչապետին:
 
«Ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը ներում կշնորհի հորս և թույլ կտա այսքան տարի անց ազատության մեջ գրկել նրան»,- հավելեց Արգամ Տեր-Սահակյանը:
 
 

 
 

 
Լուսին Ղազարյան