«Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»
 
ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.
 
«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։ Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ քաղաքական բանավեճի էր հրավիրում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: