Այս պահին «Yerevan-today» լրատվամիջոցում իրավապահների խուզարկությունները շարունակվում են։ 
 
Լրատվամիջոցի դուռը փակ է, ներսում քննչական գործողություններ են իրականացվում։
 
Առավոտյան՝ ժամը 8:3-ին, խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության եւ ՔԿ թվով 1 աշխատակից ներկայացրել է դատարանի եւ ՔԿ որոշումները՝ խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաեւ համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել եւ կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։
 
 
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
 
«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրեւ թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միեւնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
 
Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14: կողմերը, ինչ մեր այլ գործընկերները եւ համացանցից օգտվողները:
 
Կայքում տեղադրել ենք 15:-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:
 
Ուստի՝ խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:
 
Թղթակցի փոխանցմամբ՝ մինչ լրատվամիջոցում խուզարկություններ իրականացնելը, իրավապահները խուզարկություններ են իրականացրել լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։
 
Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել: 
 
 
Ուշադիր նայեք լուսապատճենին»։
 
 
 
 
Աղբյուրը՝ armtimes.com