Ես նման փուչ խոսակցությունների շուրջ խոսելու ժամանակ չունեմ. Տաթև ՍարգսյանԴերասանուհի Տաթև Սարգսյանի անունը վերջին օրերին մամուլում ամենաքննարկվողներից է: Նախկինում իրենց մտերիմությամբ աչքի ընկնող Տաթև Սարգսյան-Մերի Հակոբյան-Շուշան Երիցյան եռյակն այլևս միասին չէ, ինչն էլ նոր խոսակցությունների պատճառ է դարձել: Միաժամանակ, նրանց ընկերության տապալման հարցում մարդիկ մեղավորությունը տեսնում են հենց Տաթևի մեջ: Եռյակն այս հարցի շուրջ մեկնաբանություններ անել հրաժարվում է, Տաթևը չի ուզում անդրադառնալ անգամ իր հասցեին հնչող մեղադրանքներին` դրանք համարելով փուչ ու անկարևոր.
 
«Բոլորն էլ գիտեն, որ չեմ սիրում անձնական թեմաների շուրջ խոսել և դրա իրավունքը ունենք բոլորս, ինչ վերաբերվում է իմ հասցեին հնչած այսպես ասած մեղադրանքներին, ինձ դրանք չեն անհանգստացնում, քանի որ արդեն որերրորդ դեպքն է, երբ տարբեր թեմաների ու դեպքերի շուրջ միևնույն ձեռագրով է այդ ամենը բարձրաձայնվում: Իհարկե, ես գիտեմ, թե ով է հեղինակը այս ամենի, քանի որ որոշ մարդիկ շատ անզգույշ են իրենց քայլերում, ուստի բացահայտելն էլ դժվար չէ: Նրանք փորփրում են մի բան, որն իրականում չկա, այդ պատճառով ես նման փուչ խոսակցությունների շուրջ խոսելու ժամանակ չունեմ:
 
Ինչպես ամեն անգամ, հիմա էլ այդ չարախոսությունների վերաբերյալ կասեմ, որ երբևէ իրեն կայացած համարողը, իր երջանկությունը գտած մարդը չի ընկնի, որևէ մեկի կյանքը քննարկելու հետևից և իր կարծիքով` այդպիսով դիմացինի կյանքը լցնել նեգատիվով: Երբեք ինքնաբավ ու վեհ մարդը ուրիշի կյանքով չի ապրի, նույն տրամաբանությամբ, եթե ինքդ քեզ տվյալ մարդկանցից ավելի բարձր ես համարում, ապա հաստատ չես մտածի դիմացինի մասին: Ասեմ, որ այդ խոսակցությունները բացարձակապես չեն կարող իմ կյանքի վրա, որևէ ազդեցություն ունենալ կամ վատ էներգիայով լցնել, էլ չասեմ, որ նման բաները չեն կարող իմ գործունեության վրա անդրադառնալ: Գիտեմ, որ իմ մտերիմների շրջապատում ևս այդ խոսակցությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում, ուրեմն ես մտածելու կամ մտահոգվելու թեկուզև փոքր պատճառ չունեմ»,- մեզ հետ զրույցում նշեց Տաթև Սարգսյանը ու ժպիտով ավելացրեց.
 
«Ես շատ ուրախ կլինեի հանդիպել նյութի հեղինակի հետ և փորձել իրենից օրինակ վերցնել, գուցե այդ ժամանակ ինձ մոտ մի բան ստացվի: Ինչպես նշեցի` ես շատ լավ գիտեմ, թե ով է կանգնած այս ամենի հետևում, դրանից ելնելով էլ այս ամենն ինձ մոտ միայն ժպիտ է առաջացնում ու կրկին հաղթանակի զգացողություններ տալիս, որը կուզեի ապրեր նաև հեղինակը: Կյանքն ապացուցում է, որ նրանք, ովքեր հուշում են, թե ինչպես ապրի դիմացինը, իրենց կյանքում ոչինչ իր տեղում չէ»:
 
Հարցին, թե ինչու ընկերուհիները ժամանակին անդադար խոսում էին իրենց հավատարիմ կապի մասին, իսկ այժմ, երբ քննարկվում է նրանց բաժանումը, ոչ մի մեկնաբանություն չեն ուզում տալ, Տաթևը պատասխանեց.
«Գիտեք, մարդը կարող է իր համար լավագույն բաների մասին խոսի` մտածելով, որ օրինակ կարող է ծառայել նաև մյուսներին: Օրինակ` մենք ցույց ենք տվել, որ աղջիկների լավ ընկերություն իրականում գոյություն ունի: Բայց, երբ կյանքումդ մի բան այն չէ, չեմ կարծում, որ ճիշտ է քո խնդիրներով պղտորել նաև մարդկանց առօրյան: Եթե կան խնդիրներ, ի՞նչ իմաստ ունի դրանցով թե մեզ, թե մարդկանց ծանրաբեռնել կամ ինտրիգային իրավիճակներ ստեղծել. դա ճիշտ չէր լինի մեր կողմից»: