Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարեւանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։
 
 
Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ծառից կախված տղամարդը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 28-ամյա Արման Թ.-ն է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ նամակ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական եւ ձեռագրաբանական։
 
Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է.
 
«Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։
 
Աղբյուրը՝ asekose.am