Ընդամենը հիշեցնում եմ․ վերջին երկու շաբաթվա ընթացքում Տավուշի շրջանի գյուղերը թշնամու կողմից գնդակոծվում են։ Գիշերը մոտ 30 րոպե անդադար գնդակոծվել է Ոսկեպարը։
 
․․․Բայց կրակի գոտում ապրող, արարող մարդիկ, տեսնում ու ըմբռնումով են մոտենում, որ Երևանն էլ պակաս գնդակոծության տակ չէ։ Ավելի զորեղ, քան կարելի է պատկերացնել։ Երևանի քաղաքապետի ընտրություն է (հենց այդպես է)՝ կյանք ու մահի պայքար․ սևերի ու սպիտակների պատերազմ, սիրո ու ատելության մենամարտ։ Հայկոն պիտի անցնի ամեն գնով։ Եթե Հայկոն չանցավ, ուրեմն հեղափոխությունը պարտվում է, եթե Հայկոն չանցավ, ուրեմն Հայաստանը կործանվում է, եթե Հայկոն չանցավ ուրեմն աշխարհի վերջն է։ Ի գործի «մարտիկներ», «ի զեն, ի պատերազմ»՝ ֆեյքահայություն Հայաստանի ու «թշնամուն ոչնչացնելու պատրաստ զինվորներ»։ Հայկոյից բացի մնացած բոլոր թեկնածուները «թշնամիներ են», հակահեղափոխականներ․․․ Խփեք մնացածին ինչով կարող եք, ոչնչացրեք՝ զենքերի մեջ խտրություն չդնելով։
 
Ոսկեպարը գնդակոծեցին, բայց Երևանը «ռմբակոծվում է»։ Ի՜նչ ավերածություններ, հոգևոր արժեքների ինչպիսի՜ ամայացում՝ ամեն ինչ ռազմաճակատի համար։ «Թշնամիներին ջախջախում են անխնա», այնպե՜ս են ամայացնում, որ հարյուր տարի հետո էլ խոտ չաճի ավերած վայրերում, ինչպես Ճապոնիայի Հերոսիմա ու Նագասակի քաղաքներում։
 
Երևանը չպիտի հանձնվի «թշնամուն»․ այս ոճով է պայքարում նորօրյա իշխանությունը։ Սթափվեք։ Վերջին ռումբը, որ ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղության ռումբն է, մի նետեք Երևանի վրա։
 
Քաղաքապետի հրաշալի թեկնածուներ ունենք, ովքեր կարող են ոտքի հանել Երևանը, զոմբիներով մի ոչնչացրեք այդ մարդկանց․․․ Թույլ մարդիկ են դիմացինին ոչնչացնելով փորձում առաջ գնալ։ Եթե նկատել եք, այլևս զոմբիների հայհոյանքին ուշադրություն դարձնող չկա, հայհոյեք ինչքան ուզում եք, ինչպես ուզում եք, դուք դրանով ներկայացնում եք այն թիմը, որ Հայկո է ներկայացնում։ Այն թիմը, որի առաջարկած ոչ մի կադր ժողովրդի սրտով չէ։ Հանրության մի զգալի հատված ձեզ ձայն չի տա հենց այդ հայհոյանքների, մարդկանց բարի անունը արատավորելու համար։ Հեղափոխության անվան տակ սեփական չարության մաղձը օձի պես արտանետելու համար։
 
Երկրի մասին մտահոգվողներին խնդրում եմ միավորվել, թույլ չտալ, որ իշխանության գա մեկը, ով պառակտել ու պառակտում է ազգը՝ բաժանելով սև ու սպիտակի, ում թիմը ատում է ազգի այն հատվածին, որ իրենց նման չի մտածում։ Եվ հետո մտածեք՝ այդ թիմի առաջարկած ո՞ր մի կադրն է արդարացրել իրեն։ Իսկ վերջում ընդամենը մի փոքրիկ գրառում, որ ամեն ինչի մասին խոսում է․
 
Վախթանգ Սիրադեղյան
 
Ես տպավորված եմ Կարգին Հայկոյի Պրագայում ունեցած բնակարանների առատությունից (http://hetq.am/…/erevani-qaxaqapeti-teknatsu-hayk-marutyani…) և եկամուտներից: Բայց այդ դեպքում չեմ հասկանում ֆիլմ նկարահանելու համար մեքենա ծախելու պատմությունը՝ ներկայացված ավագանու անդամի թեկնածու Հայկ Մարությանի կողմից (http://armtimes.com/hy/article/122070):
Հասմիկ Բաբաջանյան