Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ անցնող տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև ամփոփվեց 2017 թվականը:
 
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ
Ծառուկյանն ու սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
 
Գագիկ Ծառուկյանը 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց Hyundai մակնիշի շքեղ ավտոմեքենաներով: Մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
 
Հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես պարգևներ հանձնեց մարզիկներին: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նախագահի կողմից անվանական զենք ստացավ: