Ինչպես պիտի Նաիրա Զոհրաբյանը բացատրեր ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը. Ստյոպա Սաֆարյան
 
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը շատ խոցելի քայլ է արել ու շնորհակալ պետք է լինի,որ Հայկ Մարությանը այլ ֆորմատ է առաջարկել:
 
Հայկ Մարությանին բավական կլիներ անցած երկու գումարման ավագանիների ԲՀԿ խմբակցության քվեարկությունների փաթեթը թևի տակ դներ գնար եթեր, փռեր Նաիրայի դեմն ու պահանջեր բացատրել, թե ինչպես է պատահել, որ բոլոր քվեարկություններում, գրեթե անխտիր, ԲՀԿ-ն քվեարկել է ՀՀԿ-ի հետ նույնատիպ:
 
Եթերաժամանակը չէր հերիքի, որ իմ ընկեր Նաիրան բացատրեր՝ սկսած կարմիր գծերից, տրանսպորտի գինը թանկացնելուց, ուռճացված բյուջեները հաստատելուց մինչև…
 
ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը:
 

 
 
ԲՀԿ-ն արժե շնորհակալություն հայտնի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»: