Դերասանուհի Անի Երանյանը Մոսկվայում բնակություն հաստատելուց հետո շատ ակտիվ մասնագիտական և ոչ միայն գործուներություն է սկսել ծավալել։ Նա հանդես է եկել որպես երգչուհի՝ ներկայացնելով նոր ռուսերեն երգ։ Իսկ հիմա դերասանուհին շատ ակտիվ նաև զբաղվում է կորպորատիվ միջոցառումներ վարելով։ Հայաստանում արդեն նման փորձ ունենալով, Գոռ Հակոբյանի հետ միջոցառումներ վարելուց հետո, հիմա դերասանուհին նույնը անում է ռուսախոս միջավայրի համար։ Շատ լավ տիրապետելով ռուսերեն լեզվին՝ նա հայ ռուսախոս այլ դերասանների հետ հանդես է գալիս որպես վարող։ Եթե նախորդ անգամ Անին այդպիսի միջոցառում էր վարում Սուրեն Առուստամյանի հետ, ապա այս անգամ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել նոր վարող-գործընկերոջ հետ։ 
 

 
 
 
Թեև դերասանուհին չի նշել, թե ում հետ է այս անգամ միջողառումը վարել, բայց նշել է, որ նրանք վարողներ են։ Անկախ միջավայրից ու միջավայրում գերիշխող լողվից, հաճելի է, երբ հայ հայտնի մարդիկ կարողանում են նոր ընկերներ ու նոր աշխատանքի հրավերներ ձեռք բերել։