ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է առանց Փաշինյանի ցանկանում բանավիճել Մարությանի հետ, գուցե կարծում է, որ առանց Փաշինյանի Մարությանը չի կարող խոսել, ասաց, որ ցանկանում է Մարությանի հետ խոսել առանց հեղինակավոր լիդերի, ում և պատկանելու են Մարությանին տրված բոլոր ձայները․
 
 
«Ես չեմ ասել, որ չի կարող խոսել, ես ասել եմ, որ իրեն հրավիրում եմ առանց էն հզոր ուժի, առանց էն խարիզմատիկ լիդերի, մենք բոլորս էլ շատ պարզ հասկանում ենք, և դա ո՛չ գաղտնիք է, ո՛չ թաքցնելու բան է, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, չեմ կարծում, որ այսօր իրենք կարող էին այդ կամ այլ թեկնածուով մասնակցել ընտրության։ Այստեղ պարզ է, որ եթե ինքը ստանալու է ձայներ այս կամ այն քանակի, այդ ձայները 100 տոկոսով լինելու են մեր շատ հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Ես դա ասում եմ բաց, և եթե որևէ մեկը կարող է ինձ հակադարձել, ես կարող եմ այդ որևէ մեկի հետ ևս իրենց ցանկացած հարթակում բանավիճել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ՀԵՂԻՆԱԿ՝ ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆ
 
Աղբյուրը՝ hraparak.am