Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Թումանյան քաղաքի վարչական տարածքում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Վասիլի Մամիաշվիլիի վարած Mercedes Actros 2548 մակնիշի SS 931 GG համարանիշի, Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՕQ 603 համարանիշի և Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Պողոսյանի վարած Opel մակնիշի 30 UL 115 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ВАЗ 2121-ի գազի բալոնի փականը։