«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ է նման հանդիպում։
«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին… հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
 
 Աղբյուրը՝ 1in.am