ԽՈՅԵՐ
 
Խոյերի համար շատ դժվար կլինի թույլ տալ ինչ-որ մեկին ներխուժել իրենց անձնական տարածք։ Այսօր այն միայն ձերը կլինի եւ ցանկացած փորձ կկանխվի ձեր կողմից։ Սիրելի էակը պետք է հեռու մնա ձեզնից, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն։
 
ՑԼԵՐ
 
Այսօր դուք դեմ առ դեմ կհանդիպեք ձեր հակառակորդին, որի դերում սիրելի անձնավորությունն է։ Այժմ դուք ոչ միայն կխանդեք, այլեւ կատեք ձեր ընտրյալին։ Դա նաեւ նշանակում է, որ սկսելու եք ավելի շատ սիրել նրան։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցիչ երկար եւ հանգամանալից պատմելու բացատրելու է ձեզ իր, իր կյանքի եւ խնդիրների մասին։ Հետաքրքիր կլինի, թե ոչ, բայց դուք ստիպված կլսեք նրան։ Բայց այս պատմությունն ունի նաեւ դրական կողմ։ Վերջում դուք լավ ու մտերիմ ընկեր կգտնեք։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին որոշակի հստակություն կակնկալի ձեր հարաբերություններից: Հետեւաբար, եթե որեւէ հստակ պատասխան նրան չեք կարող տալ, ուրեմն մտածեք ինչ-որ արդարացում, որով կարող եք նրան մի որոշակի ժամանակով շեղել:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Ձեր սիրելին այսօր ուրախ կլինի այն մտքից, որ դուք նրա կյանքում գոյություն ունեք: Հետեւաբար, փորձեք չհիասթափեցնել նրան եւ ամեն դեպքում մի ամբողջ օր համապատասխանեք այն կերպարին, որը նա է ցանկանում տեսնել ձեր մեջ:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Զարմանալի է, բայց այսօր դուք չեք ցանկանա մտածել ձեր արարքների հետեւանքների մասին՝ անգամ, եթե դա վերաբերի ձեր հարաբերություններին: Արեք այն, ինչ հարմար եք գտնում:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Հիանալի օր գործնական հանդիպումների համար։ Փորձեք որքան հնարավոր է ավելի շատ հարցեր տաք ձեր զորուցակցին՝ գործը հօգուտ ձեզ ավարտելու համար։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր դուք ամեն ինչին այլ հայացքով կնայեք։ Այն, ինչ նախկինում դժվար ու անհաղթահարելի էր թվում, պարզ ու հեշտ կլինի այսօր։ Ամեն ինչ կախված է ձեր որոշումից։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին կիսվեք ձեր սիրելիի հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի  մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր հիանալի օր է, որպեսզի Այծեղջյուրները ինչ-որ նոր գործ ձեռնարկեն: Կարեւոր չէ, թե խոսքը նոր սիրո, հարաբերություններում նոր շրջանի կամ էլ նոր ռոմանտիկ ծանոթության մասին է: 
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր սիրո հարցում Ջրհոսներին չի խանգարի նորարարությամբ զբաղվել: Բնականաբար, խոսքը չի գնում զուգընկերների փոփոխության մասին, այլ ընդամենը այն մասին, որ նրանց անհրաժեշտ է որեւէ նորույթ ներմուծել սեփական անձնական կյանք:
 
ՁԿՆԵՐ
 
Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:
 
Աղբյուրը՝ Junona.org
Աղբյուրը՝ style.news.am