Երեւանում, սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի եւ 33-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
 
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Մ.-ն հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր է:
 
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Գոռ Մ.-ն, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին: