«Երևանի ավագանու ընտրությունները ոչ մի պատկեր չեն պարզելու և հետևելով իրականությանը համոզվում եմ` Նիկոլը ում կպաշտպանի նա էլ կանցնի և բացարձակ կգործի նրա խարիզմատիկ հեղինակության գործոնը»,-Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով` վարչապետի հեղինակությությունը այս պարագայում կտուժի, քանի որ ընդդիմադիր դաշտը կփորձի հարցեր պարզել: «Վարչապետին սիրող զանգվածը ձայն կտա Հայկ Մարությանին: Ես կարծում եմ, որ պետք է ձայն տալ նաև Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա աննահանջ պաշտպանել է ժողովրդի շահերը և կարող է հրաշալի փոխքաղաքապետ լինել:
Արարատ Զուրաբյանը բավականին բարեկիրթ տեսքով է հանդես գալիս, սակայն ՀՀՇ-ի մնացորդ է ընդամենը, իսկ ԲՀԿ թեկնածուն քաղաքապետի պաշտոնին չի սազում`«քաշը» չի հերիքում , սակայն նրանք էլ տոկոսներ կունենան»,-ընդգծեց քաղաքագետը: Լևոն Շիրինյանը նկատում է, որ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը որևէ տոկոս չեն ապահովի, քանի որ ժողովուրդը նրանց այլևս ձայն չի տա: «Հայկ Մարությանը հաղթելու է և վարչապետը պետք է մաֆիան ջախջախելուն զուգահեռ տնտեսական ռեֆորմներ անի: Վարչապետի համար Հայկ Մարությանը հուսալի թիկունք է : Նա կրթությամբ ինժեներ է և շատ առավելություններ ունի: Նա միշտ քննադատ է եղել և ժողովրդի կողքին»,-եզրափակեց Լևոն Շիրինյանը: 
Հեղինակ՝ Լուսին Ղազարյան