Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում «Nissan pathfinder» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, «Nissan pathfinder» մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20-25 մետր գլորվել ձորը:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: