Հերթը հասավ՝ «Սերժի փեսա Միշիկին»․ Տեսեք թե ինչեր են բացահայտվել. ուղղակի կցնցվեք
 
Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն:
 
Հիշեցնենք, որ վերջինս Միքայել Մինասյանի հայրն է․
 
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
 
«Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել:
 
 
Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը՝ մոտ 300 մլն դրամի մասին է»,- ասաց նախարարը:
 
 
Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ շահառուները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն,
 
 
որի համար պետությունը անձի համար տարեկան վճարել է 8 հազար դրամ:
 
 
«Այդ մարդկանց մոտ 90 տոկոսը գրանցվել է ստացիոնար հիվանդ եւ յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ»,- ասաց նա:
 
 
Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում:
 
 
Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու:
 
 
Օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրվել նախարարի կողմից: Մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին: