Հասմիկ Կարապետյանի Ամուսինն Ու Դուստրը` Նրա Տեսահոլովակում. Երգչուհին Առաջին Անգամ Ցույց Է Տվել Աղջկա Դեմքը
 
Այս օրերին Հասմիկ Կարապետյանը նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը նվիրված է դստերը` Տաթևին։ Այս մասին հայտնում է Tert.am Life-ը:
 
Այս տեսահոլովակում հանրությունն առաջին անգամ կտեսնի Տաթևի դեմքը, քանի որ մինչև այս Հասմիկը դստերը ցույց էր տալիս որոշակի շղարշի տակ։
 
 
 
 
 
«Սկզբում նրան առանց իր կամքի հանրային դարձնելու ցանկություն չկար: Տաթևը դեռ երեխա է, չէի կարող հարցնել` ցանկություն ունե՞ս հանրային լինել, թե՞ ոչ, այդ պատճառով կարծում էի, որ պարզապես դրա իրավունքը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ Տաթևը ծնվել է հանրային մարդու ընտանիքում, այսինքն` ուզած–չուզած նրանով հետաքրքրվում են և բոլորն էլ ցանկանալու են տեսնել: Հասկացա, որ անհեթեթ կլինի երգել երեխայիս մասին և տեսահոլովակում չնկարահանել նրան: Գուցե կարելի էր և չնկարահանել, բայց ուզում եմ, որ հանրությունը Տաթևին տեսահոլովակով տեսնի:
 
Չգիտեմ, սա շարունակություն կունենա՞, թե ոչ, դա արդեն հետագայում կլինի Տաթևի ընտրությունը: Շատ հնարավոր է՝ այսքանով սահմանափակվի նրան ներկայացնելը»: