Նիկոլը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին.
 
Այսօր Արթուր Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ իր անվերապահ զորակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է թվալ նորմալ, սակայն, ավելի մեծ զավեշտ և ավելի մեծ անարգանք Նիկոլ Փաշինյանի հասցեին քան Արթուր Բաղդասարյանի և «Օրինաց երկրի» աջակցությունն է, իհարկե, դժվար է պատկերացնել: Նիկոլ Փաշինյանն ուներ համաժողովրդական շարժմանն աջակցած քաղաքական ուժերի ՝ «Ելք»-ից «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետության» աջակցությունը, Նիկոլ Փաշինյանն ուներ համաժողովրդական շարժմանն աջակցած «Բարգավաճ Հայաստան»-ի անվերապահ աջակցությունը, սակայն, Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում վիրավորելով իր բոլոր աջակից քաղաքական ուժերին, կեղտոտ քարոզչական պատերազմ սկսելով Արտակ Զեյնալյանի և Նաիրա Զոհրաբյանի դեմ, Երևան քաղաքին փորձելով փաթաթել մի թեկնածու, ով Երևանը տանելու է գլխապատառ և գլխապտույտ կործանման, Նիկոլ Փաշինյանը զրկվեց իր հիմնական աջակիցներից: Արդյունքում ՝ այսօր Նիկոլ Փաշինյանին իր աջակցությունն է հայտնում մի քաղաքական ուժ, ի դեմս «Օրինաց Երկրի», որի քաղաքական ողջ կենսագրությունը եղել է դավաճանության և ստորության պատմություն: Ինչ արած, մնում է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, որ նրան աջակից միակ քաղաքական ուժ այսօր մնացել է «Օրինաց երկիր» կուսակցությունը և իր քաղաքական քամելիոնությամբ հայտնի Արթուր Բաղդասարյանը: 
 
Ցավալի է, բայց ՝ փաստ: