«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
  
Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա անճանաչելի է: Գեղեցկուհին մի կադր է ներկայացրել, որն արվել է նոր ֆոտոշարքի ժամանակ: Իր տեղադրած լուսանկարում Լուսինե Թովմասյանը շիկահեր է, կրում է ոսկեգույն, մարմինն ընգրկող հագուստ, նա նստած է հատակին: Նոր լուսանկարին կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Փոքր-ինչ տարօրինակ է, բայց սա դեռ ես եմ, մեծ փորձ շեկ մազերով»:
 
 
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա դստերը գրկել էր եւ նրանք երկուսն էլ ժպտում էին: Ջերմ ու ժպիտով լի լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր անգլերեն հետեւյալ գրառումը. «Միշտ էլ ժպտալու համար առիթ կա»: Լուսանկարում հատկանշականը գեղեցկուհու եւ նրա դստեր՝ փոքրիկ Արիանայի շշմեցուցիչ նմանությունն է: