Երգչուհի Սիլվա Հակոբյանը ամուսնու հետ այդքան էլ հաճախ չի լուսանկարներ հրապարակում։ Սակայն այս անգամ երգչուհին որոշեց բացառություն անել։ Հանրապետության հրապարակից, ինչպես բնորոշ է հայրենիք ժամանած սփյուռքահայերին, Սիլվան ամուսնու հետ լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչ է իր համար նշանակում ընտանիքը։ Ընտանիքը-դա հենց այն է,հանուն որի արժե արթնանալ ամեն օր,շնչել ամեն վայրկյան ու ամեն պահ աղոթել Աստծուն,որ Նա պահպանի և պաշտպան,-գրում է երգչուհին։