ԽՈՅԵՐ
 
Այսօր սիրելի էակը ամեն րոպե ձեր կողքին կլինի։ Չնայած զբաղված կլինեք ձեր գործերով՝ նրա ներկայությունը չի խանգարի ձեզ։ Ընդհակառակը՝ այդպես ձեզ ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգաք։
 
ՑԼԵՐ
 
Եզրակացություններ եւ ամփոփումներ անելու համար հիանալի օր է։ Հենց այսօր կհասկանաք՝ արդյոք սիրելի անձնավորության հետ ձեր հարաբերությունները հեռանկար ունեն, թե ոչ, դուք ձեզ լավ եք զգում նրա կողքին։ Հենց սեպտեմբերի 20-ին այդ հարցերը կստանան օբյեկտիվ պատասխաններ։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Բացահայտումներով լի օր է սպասվում։ Այսօր սիրելի էակի մեջ այնպիսի հատկություններ կնկատեք, որ ավելի կսիրահարվեք նրան կամ հակառակը՝ միանգամից հեռու փախչելու ցանկություն կառաջանա։ Գաղտնիքները վաղ թե ուշ բացահայտվում են եւ որքան շուտ, այնքան լավ։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Սիրային հարցերում այսօր ձեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ կլինի։ Սակայն պետք չէ ուրախանալ այդ առիթով։ Դրա փոխարեն պետք է լրջորեն մտածել եւ հետեւություններ անել։ Չէ որ որքան բարձր ես թռչում, այդքան ավելի ցավոտ է ընկնելը։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր սիրելի էակը քնելու ցանկություն կունենա, իսկ դուք հակառակի պես շատախոսելու ցանկություն ունեք։ Սիրելիից վիրավորվելու հավանականությունը շատ մեծ է, սակայն կտրուկ քայլերի դիմելուց առաջ պետք է երկար մտածել։ Չէ որ հոգու խորքում ինքներդ էլ գիտեք, որ իրավացի չեք։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Մի թաքցրեք ձեր խնդիրներն ու զգացմունքները։ Մերկուրիի տեղակայությունը սեպտեմբերի 20-ին կօգնի սիրելի էակի հետ անկեղծ զրուցել ձեզ հուզող խնդիրների մասին։ Այսօր կարող եք նաեւ քննարկել գումարային հարցերը։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Սիրելի անձնավորությունը այսօր ձեր աջակցության կարիքը կունենա։ Եթե նա չզգա դա, ուրեմն տխուր հետեւանքներ կարելի է ակնկալել։ Հետեւաբար, փորձեք որքան հնարավոր է մեծ ուշադրություն հատկացնել ձեր ընտրյալին։ Թող նա այսօր ջերմ խոսքերի պակաս չզգա։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Սեպտեմբերի 20-ին շատ կարեւոր կլինի ընկերական հարաբերություններ պահպանել սիրելի անձնավորության համար կարեւոր ու մտերիմ մարդկանց՝ նրա ծնողների, ընկերների գործընկերների հետ։  Փորձեք դա անել հնարավորինս անկեղծ եւ նրբանկատ ձեւով։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Սեպտեմբերի 20-ին սիրելի էակը կցանկանա ձեզ գրկել, ամուր սեղմել իր կրծքին եւ ոչ մի վայրկյան բաց չթողնել։ Ճիշտ է, նրա այդ ցանկությունը կատարելն այնքան էլ հեշտ չի լինի ձեզ համար, բայց անպայման պետք է փորձել։
 
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Սեպտեմբերի 20-ին աշակերտի դերում կզգաք ձեզ։ Մեկը, ով բազմաթիվ առաջադրանքներ ունի, բայց չի հասցնում դրանք կատարել։ Կամ կլինեք թռչնի դերում, որը հենց նոր է հիշել, որ թեւեր ունի եւ կարող է թռչել։ Աստղերը հուշում են՝ ժամանակը այսօր ձեզ չի բավականացնի, բայց չի նշանակում, որ պետք է անտեսեք սիրելիին։
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Իսկ ձեզ դո՞ւր է գալիս սիրելի էակի պահվածքը, այն, որ նա ժամերով մնում է զուգարանում եւ թերթ կարդում այնտեղ։ Միգուցե դուք այլ բանվորության եւ խառնվածքի տեր մեկին էիք պատկերացնում ձեր կողքին։ Այս մտքերը հանգիստ չեն տալու ձեզ ամբողջ օրվա ընթացքում;
 
ՁԿՆԵՐ
 
Թող սեպտեմբերի 20-ը հավերժ մնա ձեր հիշողության մեջ։ Նույնիսկ եթե շատ հասարակ օր է ձեզ սպասվում, փոխեք դրա ընթացքը՝ տոնի վերածելով այն։ Դա դուր կգա նաեւ ձեր սիրելի էակին։