Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում լինելով բավականին ակտիվ, իր հետեւորդներին մշտապես ուրախացնում է ջերմ, ընտանեկան, աշխատանքային լուսանկարներով, կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով:
 

 
 
 
Այս անգամ Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է  հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը: Սիրառատ լուսանկարին կից նա գրել է. «Մեծանում ենք, շատ բաներ փոխվում է, բայց սերը մնում է միշտ»: 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգսի ու նրա ժպտադեմ կնոջ՝ Մանոյի մեկ այլ վառ ու ջերմ լուսանկարի մասին էինք խոսել: 
 

 
 
 
Սարգիսն իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում ինքն ու կինը դասական, էլեգանտ ոճում էին ներկայացել:
«Կարեւոր չէ, թե որտեղ, կարեւորը միասին լինելն է» , - ժպիտ առաջացնող լուսանկարը մեկնաբանել էր դերասանը: