Մհերը սոցցանցերում բավականին ակտիվ է, ինչը ուրախացնում է օգտատեր-երկրպագուներին: Instagram-ի միջոցով երգիչը ոչ միայն ներկայացնում է գեղեցիկ լուսանկարներ, այլեւ երբեմն կիսվում է իր մտքերով, նոր նախագծերով:
 

 
 
 
Իսկ այս անգամ Մհերի միկրոբլոգի լուսանկարների շարքը համալարվել է եւս մեկ՝ սիրառատ ու ջերմ լուսանկարով, որում պատկերված է երգիչն իր կնոջ՝ Արմինեի հետ: Գեղեցիկ զույգը փոքրիկի է սպասում:
 
Մհերը բավականին հակիրճ, բայց շատ իմաստալից է մեկնաբանել իր այս հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Ընտանիքս»:
 

 
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մհերը Instagram-ում հրապարակել էր քրոջ՝ Ռոզայի լուսանկարը: «Իմ սիրելի քրոջ նոր լուսանկարը: Չեմ հավատում, որ նա այսքան արագ մեծացավ»,- լուսանկարին կից գրել էր Մհերը: