Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 2/uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
 
Հանցագործները ոստիկաններ են ձևացել և կանգնեցրել բեռնատարը։ Իրավապահների հագուստ կրող գողերը վարորդին դուրս են բերել մեքենայից, կապկպել են նրան ու թալանել բեռնատարը։
 
Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները անվտանգության տեսախցիկների միջոցով կարողացել են պարզել հանցագործների ինքնությունն ու հատուկ գործողությամբ հայտնաբերել ու ձերբակալել են կասկածյալներից 4-ին:
 
Հանցագործներից ևս 3-ին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
 
Նշվում է, որ գողերն արդեն հասցրել էին երեք տարբեր կետերում վաճառել մոլիբդենի մի մասը՝ վաստակելով ավելի քան 8/uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg/uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg./uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg/uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg/uploads/as_4939_22560_603293_180920042930.jpg դոլար։ 
 
Ըստ պարբերականի հաղորդած տեղեկությունների՝ կասկածյալները հանցախմբի անդամներ են, որոնց մի մասը Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանց մոտ հայտնաբերվել է նաև զենք ու զինամթերք։