Քիմ Քարդաշյանի լուսանկարը 7-րդ դասարանում ցնցել է օգտատերերին
 
Վերջերս հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակում է արխիվային լուսանկարներ: Հեռուստաաստղի Instagram-յան կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների կողքին կարելի է հանդիպել այս լուսանկարին, որում, ինչպես հայուհին է նշել, նա 7-րդ դասարանում է սովորում: 
  
Քիմը մեկնաբվանել է լուսանկարը, պատմելով, որ հենց այս ժամանակահատվածում է սկսել շրթներկ օգտագործել, իսկ օգտատեր-երկրպագուներից շատերը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ այնպիսի տպավորություն է, ասես Քիմը ծնված օրվանից հասունացած է եղել:
 
 
 
Եղել են նաեւ մեկնաբանություններ, որոնք միայն հիացմունք են արտահայտել՝ ուղղված աստղի կարճ կիսաշրջազգեստին: Մի խոսքով, Քիմին կրկին հաջողվել է քաոս ստեղծել մեկնաբանությունների դաշտում:
 
 
 
 
Հիշեցնենք, որ վերջերս Քիմը ներկայացրել էր իր, Քորթնիի ու Քլոեի արխիվային լուսանկարը, որում նրանք չեն զսպել իրենց էմոցիաները: Հեռուստաաստղը լուսանկարին կից գրել էր, որ հենց այդպիսին էր նրանց տրամադրությունը: