Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը ողողված է հրապուրիչ լուսանկարներով: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար:
 
Անահիտը հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ  լուսանկարներ եւ տեսանյութեր:
  
Այս անգամ միկրոբլոգի story բաժնում երգչուհին ներկայացրել է իր հերթական գեղեցիկ լուսանկարները, որոնցից մեկը Անահիտը մակագրել է՝ ռուսերեն լեզվով գրելով, որ այնքան էլ լավ տրամադրություն չունի:
 
Մյուս լուսանկարներում Անահիտն ինչպես միշտ ցուցադրել է իր գեղեցիկ հանդերձանքն ու վառ դիմահարդարումը:
 

 
 
Հիշեցնենք, որ վերջերս Անահիտը իր միկրոբլոգում ներկայացել էր բավականին յուրահատուկ ու ինքնատիպ զգեստով, որի հեղինակն, ինչպես միշտ, ինքն էր: Կարճ շրջազգեստն ընդգծել էր սեւահերի սլացիկ ոտքերն ու գեղեցիկ կազմվածքը: