ԽՈՅԵՐ
 
Այսօր լրջորեն կմտորեք այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր սիրելին ձեզ սիրում է, թե ոչ: Նման կասկածների առիթներ շատ կան: 
 
ՑԼԵՐ 
 
Այսօր սիրելին ցանկություն կունենա ամբողջ երեկո ձեզ հետ լինել, ինչը կխանգարի ձեր ծրագրերին: 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 
 
Որպեսզի ձեզ ավելի շատ սիրեն, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր արտաքին տեսքին: 
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր սիրելիի մտքով կանցնի ձեզ գրել: Դա կարող է լինել SMS, սիրո խոստովանություն ձեր պատուհանի տակ եւ այլն: Ցանկացած պարագայում, նրա այդ քայլը պետք է գնահատել: 
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր բարեհաջող օր է սիրելիի հետ երկարատեւ զբոսանքի համար: Այսօր ամենաբարդ խնդիրները մաքուր օդում հեշտությամբ կլուծվեն:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Հենց այսօր դուք բարեհաջող կերպով կսկեք, կվերջացնեք կամ կվերսկսեք հարաբերությունները այս կամ այն անձանց հետ, որոնք, ըստ ձեզ, արժանի են դրան: 
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր չարժե սիրելիի հետ մինչ ուշ գիշեր քննարկումներ անել, անգամ եթե այդ քննարկումները իսկապես հետաքրքիր եւ պտղաբեր լինեն:
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր արժե, որպեսզի հիշեք ձեր տատիկի բաղադրատոմսերն ու մի համեղ բան պատրաստեք սիրելիի համար: 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Պետք չէ հուսալ, որ ձեր սիրելին ինքնուրույն կհասկանա, թե դուք ինչ եք նրանից սպասում եւ ցանկանում: Պետք է խնդրեք նրան այդ մասին, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ինչ-որ կարեւոր որոշում կայացնել, որը ձեր հարաբերությունների վրա նշանակալի ազդեցություն կունենա: 
 
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր անձնական կյանքի վերաբերյալ շատ կարեւոր որոշում պետք է կայացնեք: 
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր թեթեւության զգացողություն կապրեք: Դրա պատճառը կլինի ձեր սիրելին եւ նրա պահվածքը, ինչի համար չմոռանաք նրան անկեղծորեն շնորհակալ լինել: