«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Սպիտակ քաղաքի «Պանտեռա» գիշերային ակումբում սպանություն է տեղի ունեցել. սպանվածը 26-ամյա երիտասարդ է: Մեզ հայտնի դարձավ, որ սպանվածն ընկերոջ հետ այցելել է գիշերային ակումբ, որտեղ էլ վերջինս վիճաբանել է ակումբի այլ այցելուների՝ Վանաձորի մի բնակչի և նրա ընկերների հետ։ Տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում երիտասարդը դանակի հարված է ստացել: Ընդ որում՝ սպիտակցիները պատմում են, որ դանակով աջ-ձախ հարվածներ հասցնողը եղել է հենց տուժողի ընկերը։ Երբ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, երիտասարդն արդեն մահացած է եղել: Հայտնի է նաև, որ վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել նաեւ այլ երիտասարդներ։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է: