Համացանցում մի տեսանյութ է հայտնվել որով փորձ է արվում սասանել Հայաստանի առանցքային ուժային կառույցների գործունեությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բացառելով համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ես և իմ կողմից ղեկավարվող Օրինաց Երկիր կուսակցությունը մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Արթուր Վանեցյանին և Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Սասուն Խաչատրյանին: Մարտի 1-ի լիարժեք բացահայտումը, կոռուպցիայի և թալանի դեմ պայքարը մեր երկրի առջև ծառացած այն կարևորագույն մարտահրավերներն են, որոնք պետք է հաղթահարվեն: Մաղթում եմ Ձեզ կամք, կորով և վճռականություն՝ սկսած գործը մինչև վերջ տանելու համար: