Աբովյանում ԱԺ պատգամավորի «յաշիկը» բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ 
 
 Այսօր, սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։3-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 4-ամյա Կարեն Ղազախեցյանը իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 5 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 6 NN 61 համարանիշի ավտոմեքենային։
 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
  
 Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
 
 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասին պետի գլխավորությամբ։
 
 Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրատվում։ 
 
 
 Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ 
 
 
 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիքսեթ Մանուկյանին։
 
 
 

 
 
 
 

 
 

 
 
 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: