Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր կրքոտ լուսանկարներով ցնցել միկրոբլոգի իր էջի 13.8 միլիոն հետեւրոդներին:
 
 

 
Բուզովան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է արծաթափայլ, շքեղ զգեստով:
Սկանդալային երգչուհուն միշտ նկատում ենք համարձակ կերպարներում, սակայն այս անգամ նրա շքեղ տեսքով լուսանկարին կից արված մեկնաբանությունն է շատ հետաքրքիր:
 
Օլգան իր տեղադրած հմայիչ լուսանկարը մեկնաբանել է՝ գրելով. «Երբեմն ես ձեւացնում եմ, թե նորմալ եմ, սակայն, հետո ձանձրանում եմ ես կրկին վերափոխվում եմ իրական Ես-իս»:
 
Ավելի վաղ Բուզովան Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում բիկինիով ու թոփլես կանգնած էր պատշգամբում:
 
 
 
Այս հրապարակմանը կից Օլգան գրել էր. «Իմ հիանալի առավոտը արեւոտ Անապայում: Մի քիչ ժամանակ կա քնելու համար… Վերջին երկու օրերի ընթացքում՝ երկու գիշերային թռիչք, հանգստանալ է պետք: Իսկ հետո միանգամից դեպի բեմահարթակ: Հանդիպում ենք երեկոյան «Ամառային էստրադա», այնքան եմ կարոտել մեծ համերգները»: