ԽՈՅԵՐ
 
Այսօր ընտանիքի անդամների հետ քաղաքից դուրս գնալը չի նպաստի այն հանգստին, որը դուք ցանկանում էիք: Տրանսպորտը հնարավոր է խափանվի, իսկ եղանակը տհաճ անակնկալներ մատուցի:
 
ՑԼԵՐ 
 
Եթե այսօր ձեր սիրելին փորձի ձեզ վիրավորել, ապա անսպասելիորեն այլ պաշտպան կհայտնվի, որի վրա դուք հույս չէիք կարող երբեւէ դնել: Աշխատեք առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 
 
Այսօր սիրելին ամեն կերպ անարդարություն կցուցաբերեի ձեր հանդեպ, ինչը դուք շատ սուր կերպով կզգաք եւ ցավալի կընդունեք: Սակայն, կարեւոր է չբռնկվել եւ չվիճել, չգոռալ սիրելիի վրա: Դա ավելի կսրի իրավիճակը:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր դուք կարող եք այնքան տարվել ձեր սեփական խնդիրներով, որ պարզապես կմոռանաք ոչ միայն այն մասին, որ ձեր սիրելիի մոտ նույնպես ամեն ինչ հարթ չէ, այլեւ նույնիսկ նրա գոյության մասին: Բնականաբար, նա դրանից իրեն լավ չի զգա:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար համոզել, որպեսզի երեկոն տանը նստած չանցկացնեք, այլ միասին որեւէ տեղ գնաք՝ լավ ժամանակ անցկացնելու եւ ձեր մտահորիզոնն ընդյալնելու համար: Կարեւորը՝ արագ կողմնորովեք, թե ուր գնալ, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնեք դրա վրա:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր ձեզ շատ պետք կգա գնահատել իրավիճակը սթափ կերպով եւ արագ կարեւոր որոշում կայացնել: Դա անհրաժեշտ կլինի այն պատճառով, որ որ ձեր սիրելին ի վիճակի չի լինի անձամբ նման բան անել:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ի վիճակի չեք լինի գործել այնպես, ինչպես ձեզ թելադրում է ձեր սիրտը, իսկ դա նշանակում է, որ ստիպված կլինեք լսել բանականության ձայնին կամ էլ սիրելիին:
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր լուրջ զրույցի համար ամենահարմար եւ բարենպաստ ժամանակահատվածը կլինի երեկոն: Հենց այդ ժամանակ դուք լավագույնս կկարողանաք հասցնել սիրելիին ձեր մտքերը:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Կարծես թե, ձեր անձնական կյանքում փոփոխությունների մի շրջանն արդեն ավարտվել է, իսկ մյուսը դեռ  չի մտածում սկսելու մասին, համենայդեպս՝ այսօր: Այնպես որ, եթե չեք ցանկանում ձանձրանալ, ապա սիրելիի հետ ինչ-որ զվարճանք հորինեք այսօրվա համար:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեզ դժվար կլինի համակերպվել ձեր անձնական կյանքում ստեղծված ինչ-ինչ իրավիճակի հետ: Ամեն դեպքում, համակերպվել ստիպված եք գոնե նրա համար, որպեսզի առաջ շարժվեք:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր ձեզ կհետապնդեն պատմություններ, որոնք կապված են արդեն մարած, բայց ձեր հիշողություններում դեռ պահպանվող սիրո մասին: Փորձեք համբերատար լինել եւ հանդուրժել դա, անգամ եթե սարսափելի հոգնել եք լսել այդ պատմությունները:
 
ՁԿՆԵՐ 
 
Այսօր այնպիսի բան արեք, որպեսզի զարմացնեք անգամ նրանց, ովքեր ձեզ վաղուց եւ լավ են ճանաչում: Միայն թե՝ աշխատեք, որ նրանք հաճելիորեն զարմանան, ոչ թե հիասթափվեն: