Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ քաղաքացին ընկել է Գետառը
 
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է Գետառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Փրկարարներն Է. Ի.-ին (ծնված 1970 թ.) դուրս են բերել Գետառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Է. Ի.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: