ԽՈՅԵՐ
 
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում սիրելիին խոստումներ չտալ, անգամ եթե ձեր հոգին տենչա դա։
 
ՑԼԵՐ
 
Այսօր ձեր հոգին տոնի եւ հանգստի մասին կերազի։ Աստղերը հուշում են այդ մասին բարձրաձայն հայտնել ձեր սիրելիին, քանի որ հենց նա կարող է կազմակերպել այդ տոնը ձեզ համար։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Եթե դուք եւ ձեր սիրելին ինչ-որ ավանդույթներ ունեք, ապա պետք չէ դրանց դավաճանել այսօր, անգամ եթե դրանք ձեզ ձանձրացրել են։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր վերջապես պետք է ուշադրություն դարձնեք այն անձնավորությանը, ով վաղուց հիացած հայացքով է նայում ձեզ։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կցանկանա դառնալ ձեր միակ եւ անկրկնելի, անփոխարինելի աստղը, որը կուղեկցի ձեզ ամբողջ կյանքում։ Չի կարելի ասել, սակայն, թե այդ փաստը կուրախացնի ձեզ։  
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր սիրելին ամեն ինչ մի քանի անգամ կրկնելով կասի ձեզ։ Աշխատեք դուք էլ նման կերպ արձագանքել։ Դա թույլ կտա ավելի լավ հասկանալ միմյանց։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Դուք ձեր սիրելիի համար ավելի շատ բան եք նշանակում, քան կարող եք պատկերացնել։ Այնպես որ, աշխատեք համապատասխան լինել նրան։
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները, այնպես որ՝ լավ կանեք պատրաստ լինեք պայթյունավտանգ իրավիճակների։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ  
 
Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա դուր գալ ձեր բարեկամներին, անգամ եթե այդ առումով նա որոշակի հաջողությունների հասել է։  
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր սրճարանում դուք կարող եք հանդիպել ձեր կեսին։ Այնպես որ՝ հագնվեք առավել գեղեցիկ եւ աշխատեք աչքի ընկնել։
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր մեծ է վտանգը, որ կհիվանդանաք եւ կվարակեք նաեւ ձեր սիրելիին։ Եթե դրականորեն վերաբերվեք սրան, ապա սա շատ լավ առիթ է մեկ շաբաթով արձակուրդ վերցնելու եւ միմյանց խնամելու համար։
 
ՁԿՆԵՐ
Աշխատեք այսօր առավելագույնս արագ արձագանքել ձեր սիրելիի խոսքերին։ Դրանից է կախված ձեր երկուսի բարեկեցությունը, գոնե՝ այսօր։