Այսօր ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ ԲՀԿ կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում ընտրակաշառք է բաժանվում, ինչի արդյունքում 3 անձ բերման էր ենթարկվել։ Ըստ տարածված լուրերի՝ բերման ենթարկվածների թվում էր նաև ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ ArmDaily.am-ը վերջինիս մերձավոր շրջապատից տեղեկացավ, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ Վահե Էնֆիաջյանը ոստիկանության բաժանմունքում չի եղել, իսկ բերման ենթարկվածները ԲՀԿ-ական ակտիվիստներ են եղել։