«Գուցե շատ ռոմանտիկ է անձրեւոտ եղանակը, բայց ես չեմ սիրում անձրեւ». Հմայիչ Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը
 
Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում չլինելով բավականին ակտիվ, այնուամենայնիվ կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:
 
Այսօր Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում: Իր տեղադրած  լուսանկարում մոդելը ներկայացել է արեւային, ոճային ակնոցով, ատլասե բաց գույնի վերնաշապիկով:
 

 
 
 
Հմայիչ լուսանկարին կից դերասանուհին անդրադարձել է այսօրվա անձրեւային եղանակին: Նա գրել է. «Գուցե շատ ռոմանտիկ է անձրևոտ եղանակը, բայց միևնույն է չեմ սիրում անձրև Ի՞սկ դուք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում վառ դիմահարդարմամբ էր, իսկ հայացքը հառած էր դեպի վեր: Լուսանկարին կից գեղեցկուհին խոսել էր երջանկության մասին: