Եթե ոստիկանությունն աշխատում է, ԱԱԾ-ն չպետք է միջամտի
 
Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը և ժողովրդի քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ։ Այս մասին այսօր ընտրատեղամասում լրագրողներին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը
 
Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը նկատեց, որ ԱԱԾ-ն մշտապես կատարում է իր աշխատանքները իր լիազորությունների շրջանակներում, և Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին:
 
«Հավատացած եղեք՝ եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնելու համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու, վստահ եղեք՝ մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում են կապ չունի՝ դա կլինի այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմնակիցը եթե կլինի մարդկանց խումբ որը կախտի օրնքեը միաժաման կկրի իր պատիժը»ն,-նշեց Վանեցյանը, հավելելով, որ այդ գործառույթները ոստիկանության վրա են։
 
 
«ԱԱԾ-ն չպետք է երբևէ խառնվի ընտրական գործընթացների մեջ։ Եթե ոստիկանությունը աշխատում է, ԱԱԾ-ն չպետք է միջամտի»,-ավելացրեց Վանեցյանը։
 
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանի՝ «ԲՀԿ-ն գումար է տվել ֆլեշմոբի մասնակիցներին» ահազանգի հետքերով ոստիկանությունը խուզարկել է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը, որի համար Նաիրա Զոհրաբյանը Տիգրան Մուկուչյանին եւ Արթուր Վանեցյանին կոչ է արել զբաղվել խնդրով: