Կիրակի Բաքվի Ղարադաղի շրջանում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանը:
 
Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան եւ դեռեւս շարունակվում է:
 

 
«Օթման-Բոզդաղ ցեխային հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան 8:53-ին Բաքվի Ղարադաղի շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Օթման-Բոզդաղ հրաբխի երկրորդ ժայթքումը գրանցվել է առավոտյան 9:58-ին:
 

 
 
«Ցեխի արտանետման բարձրությունը կազմել է 200-300 մետր: Հրաբխի հարակից տարածքներում առաջացել են մինչեւ 40 մետր խորությամբ բազմաթիվ ճեղքվածքներ»,- հայտնել են Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունից:
 
 
 
 
Աղբյուրը՝ news.am