Սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար՝ 4 միլիոն 200 հազար դրամ։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Ռ․ Հովհաննիսյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: